National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
11.12.2019
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
1 / 3

Դեկտեմբերի 11-ին Հովհաննես Հովհաննիսյանի նախագահությամբ կայացել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը:

Հանձնաժողովը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանի ներկայացմամբ` առաջին ընթերցմամբ քննարկել է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» եւ կից  օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի խոսքով՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է  տնօրենի ընտրության գործընթացի հստակեցմամբ, ինչպես նաեւ Սահմանադրության 6-րդ հոդվածի կարգավորումով՝ համաձայն որի Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

Նախարարի տեղակալը նաեւ նշել է, որ փաթեթով մասնավորապես սահմանվում են պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը, վարչական եւ մանկավարժական աշխատողների էթիկայի նորմերը, գործածվող փաստաթղթերի ցանկը, հաստատվում են այդ փաստաթղթերի լրացման կարգերը, պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի օրինակելի ձեւը: Առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել  նաեւ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման եւ վերապատրաստող կազմակերպության ընտրության, ինչպես նաեւ «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» եւ «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների կարգերը:

Բանախոսը պատասխանել է նաեւ պատգամավորների հնչեցրած բազմաթիվ հարցերին:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն առաջարկել է օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգել՝ այն առավել հանգամանալի ուսումնասիրելու նպատակով:

Առաջարկն ընդունվել է հիմնական զեկուցողի ու հանձնաժողովականների կողմից:

Հանձնաժողովի նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 20-ին ԱԺ նիստերի դահլիճում նախատեսվում է անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Կրթության ոլորտի բարեփոխումներն ու առաջիկա ռազմավարական մարտահրավերները» թեմայով:

ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանն էլ տեղեկացրել է, որ  «Կինոյի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումներն ավարտվել են, ներկայացվել են օրինագծի 3 տարբերակ, ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ նախագծերը հանգամանալից ուսումնասիրելու համար:

Այնուհետեւ պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Աննա Կոստանյանը տեղեկատվություն են ներկայացրել իրենց մասնակցած սեմինարների վերաբերյալ:
 
 


  
  
  
  
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am